ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
20.10.2015 | 00:20

... թե «Ժառանգությունը», որտեղ աջը ձեռքը երբեք չի իմացել, թե ինչ է անում ձախը, միշտ էլ «սիրախաղերի» մեջ է եղել իշխանությունների, նրա տարբեր թևերի հետ` Զորավարին «փարևելուց» մինչև կրթական ոլորտ: Եվ այս օրերին Րաֆֆի Հովհաննիսյանի բացակայությունը «Ոչ»-ի գործընթացներից բնավ պատահական չէ։ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ նրա կողքին անխոնջ կանգնած տիկին Արմինեն շաբաթ օրը «Golden Tulip» հյուրանոցում համաձայնագիր ստորագրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ` մինչև 2020 թիվը, ինչը «կհավաստի», որ ԿԳ-ի և «Պատանեկան նվաճումներ» կազմակերպության (տնօրենը տիկին Արմինեն է) համագործակցությունը կշարունակվի ու կշարունակվի:

Դիտվել է՝ 1404

Մեկնաբանություններ